Ինքնասպանության փորձ կատարած անձը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարներն օգոստոսի 8-ին կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը, և նա տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին»։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



