Տեղատարափը հեղեղել է Վրաստանի Փոթի քաղաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղատարափ անձրեւները լույս օգոստոսի 25-ի գիշերը հեղեղել են Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնական փողոցները եւ բնակիչների տների առաջին հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Փոթիի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղի յոթ ջրմուղ կայաններն աշխատում են, սակայն մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի կուտակումներ են առաջացել: Քաղաքի իշխանությունները նշում են, որ Փոթին ամեն անգամ նման խնդիրների առջեւ Է հայտնվում սաստիկ անձրեւի ժամանակ, ուստի պլանավորվում Է կառուցել լրացուցիչ ջրմուղ կայաններ:
Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում քաղաքապետարանի ներկայացուցիչներից:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



