ՌԴ ռմբակոծիչները Սիրիայում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության` հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում` Էս-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:
Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



