Պորտուգալիայում հրդեհի մարման աշխատանքներում ներգրաված է ավելի քան 4400 հրշեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:
Պորտուգալիայի «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություն»-ը հաղորդում է, որ բռնկված հրդեհը մարելու համար գործի են դրվել 32 ինքնաթիռներ և գրեթե 1500 հրշեջ մեքենաներ: Հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից արձանագրվել է կրակի բռնկման 700 օջախ: Դրանցից առավել խոշորները գտնվում են Ավեյրու քաղաքի մոտակայքում:
Հրդեհը հիմնականում տարածվում է սոսիների ծառաշատ վայրերում: Առայժմ հրդեհներից տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



