Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն ու Երեւանը ԼՂ հակամարտության լուծում գտնեն. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային եւ երկուստեք ընդունելի լուծում գտնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իրոք խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ՝ որքան սուր է այդ հարցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը այնպիսի լուծում գտնեն, որը կլինի փոխզիջումային, բայց երկուստեք ընդունելի»,-ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը:
Պուտինը հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, եւ երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին ի շահ այսօրվա եւ ապագա սերունդների»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



