Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները հանուն Հիզմետ շարժման գաղափարախոս Ֆետհուլլա Գյուլենի: Այդ մասին, ըստ AFP-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չհանձնի Գյուլենին, դրանով կզոհաբերի Անկարայի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին 17 տարին ԱՄՆ-ում ապրող Գյուլենին մեղադրում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար եւ նրա արտահանձնումն են պահանջում: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Գյուլենի մեղավորության ծանրակշիռ ապացույցներ ներկայացվեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



