Իրաքի խորհրդարանի խոսնակը խնդրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Սալիմ ալ-Ջուբուրին դիմել է օրենսդիրներին՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Իրաքյան «Աս-Սումարիա»-ի փոխանցմամբ՝ դիմումը բավարարվել է:
Իրաքի պաշտպանության նախարարը Ալ-Ջուբուրիին մեղադրել է Իրաք սպառազինության մատակարարումների գործարքը կնքելիս կոռուպցիայի մեջ, իսկ մի քանի պատգամավորների՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ շորթման մեջ:
«Պաշտպանության նախարարի մեղադրանքները կեղծ են, եւ ես ժողովրդին կապացուցեմ իմ անմեղությունը»,- ասել է խոսնակը:
Տեղեկություների համաձայն՝ անձեռնմխելիությունից զրկվել են եւս երկու ժողովրդի ընտրյալներ, որոնց մասին հիշատակվում է պաշտպանության նախարարի զեկույցում:
Վարչապետի նախաձեռնությամբ նրանց արգելվել է երկրից հեռանալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



