Պատգամավոր. Ղարաբաղի հարցում Անկարայի տեսակետը ռազմավարական առումով շահավետ չէ հենց իր համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Ղարաբաղի հարցում այն խաղացողը չէ, ինչպիսին էր մի քանի ամիս առաջ: Այս մասին օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցում Անկարայի տեսակետը ռազմավարական առումով շահավետ չէ հենց Թուրքիայի համար, քանի որ մոդել կստեղծվի, որի համաձայն հնարավոր կլինի Կիպրոսի հարցը բարձրացնել:
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության տակ է: Թուրքերն իրենց տեղը ճանաչեցին: Այսօր Թուրքիայի իրավիճակը շատ ծանր է. այնտեղ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Իհարկե, ռազմական հեղաշրջման փորձն անհաջող էր, բայց առջեւում դեռ շատ իրադարձություններ կլինեն»,- հավելել է Ախոյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



