ԱՄՆ-ի Delta ավիաընկերությունը եւս 250 ավիաչվերթ Է չեղարկել նախորդ օրվա խափանման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Միացյալ Նահանգների Delta Air Lines ավիաընկերությունն օգոստոսի 9-ին հարկադրված Է եղել չեղարկելու եւս 250 չվերթեր՝ կապված համակարգչային համակարգի անսարքությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ըստ որում նախորդ օրը Delta Air Lines-ն արդեն հազար չվերթ Էր չեղյալ հայտարարել, եւս երեք հազարը ուշացել Էր:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ խափանման պատճառ Է դարձել Ատլանտայում կարճ միացումը: Համակարգի անսարքությունները նաեւ ազդել են տոմսերի առցանց-ամրագրման, ընկերության կայքի եւ սմարթֆոնների համար դրա հավելվածի աշխատանքի վրա:
Մի քանի ժամ անց անսարքությունը վերացրել են, սակայն դրա հետեւանքները մինչեւ հիմա Էլ զգացվում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



