Մեքսիկայում ձերբակալվել է թմրաբարոն Էլ Պոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի ոստիկանները ձերբակալել են թմրաբարոն Գաբինո Պերալտա Սաուսեդոյին՝ հայտնի «Էլ Պոնի» եւ «Էլ Ամիգո» մականուններով: Նա համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը: Ինտերպոլը Պոնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 180-ից ավելի երկրներում, փոխանցում է Noventa Grados-ը:
Թմրամաֆիայի 41-ամյա անդամի ձերբակալության մասին, որը կոկաինի եւ հերոինի մաքսանենգության հանցակից է, հայտնել է Միչոական նահանգի դատախազությունը:
Կասկածյալին բռնել են անցած շաբաթ օրը՝ Գերերո նահանգի Սյուդադ-Ալտամիրանո քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ:
Ձերբակալվածի մոտ պայուսակ է եղել, որի մեջ, ենթադրաբար, մարիխուանա կար:
Նախօրեին Գաբինոյին ուժեղացված հսկողությամբ բերել են Մեխիկո: Նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



