Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված 2-րդ աստիճանի բարդության հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատել են քաղաքապետարանի երկու ջրատար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



