Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես են իրենց դրսևորում ժամադրությունների ժամանակ հորոսկոպի տարբեր նշանները

ԼԱՅՖ

Ծանոթանալու ոճը, ռոմանտիկ հետաքրքրությունները ու սիրային սովորությունները մեծապես պայմանավորված են տվյալ մարդու հորոսկոպի նշանով ու հենց դրա մասին էլ կպատմենք Ձեզ այս հոդվածում, որ հետո չասեք, որ չենք զգուշացրել։

Խոյ․ ծանոթանալու ոճը՝ իմպուլսիվ

Տաքարյունությունն ու նվաճողի ազարտը Խոյերի գլխավոր առանձնահատկություններն են։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են սպոնտան ռոմանտիկա։ Երբ գործը հասնում է ծանոթությանը, «կանոններն» ու «վարքի շաբլոնները» չեն աշխատում կրեատիվ ու էմոցիոնալ Խոյերի պարագայում։ Ոչ մի ակնարկ, նրանք արդեն առաջին ժամադրությանը վճռական են սկսում գործել, ինչը միանշանակ ավելացնում է նրանց գրավչությունը։ Դա վերաբերում է նաև ինտիմ մտերմությանը․ «Ոչ առաջին ժամադրությանը» կարգախոսը անհամբեր Խոյերի համար հնացած ու վախենալու կարծրատիպ է։ 

Խոյերը շատ արագ ու հեշտ են սիիրահարվում իրենց զույգին։ նրանք պարզապես պաշտում են, երբ իրենց հետապնդում են՝ հողորդագրությունների, նամակների ու զանգերի տարափ տեղացնելով, դռան տակ երկար սպասելով ու անթաքույց ուշադրությունը նրանց երջանկացնում է։ Նրանց համար ամենամեծ փորձությունը հարաբերություններում միապաղաղությունն է։

Ցուլ․ ծանոթանալու ոճը՝ ավանդական

Ցլերը գերադասում են հաճույքը, զգայականությունը և ավանդույթները։ Նրբաճաշակությունը, գեղեցիկ ռեստորանները, հոուզիչ հաճոյախոսությունները անհրաժեշտ են Ցլերին, որովհետև նրանց անհրաժեշտ է, որ իրենց պաշտեն ու երես տան։ Ցլիկներն ապրում են հանուն սիրո․ զուգընկերը ստիպված կլինի իր վրա վերցնել կենցաղային հոգսերի զգալի մասը, ինչը կօգնի բալանսավորել Ցլերի ռոմանտիկ էությունը։ Նման խորը ընկղմումը զգացմունքների մեջ ամենևին ձանձրալի բան չէ, որովհետև Ցլերը այն նշաններից են, որոնք գիտեն, թե ինչպես հաճույքի գագաթնակետը պարգևեն։ Թե որքան շռայլ կարող են Ցլերը պարգևեն իրենց սերն ու կիրքը ուղիղ համեմատական է նրան, թե որքան եք դու պատրաստ տալ նրան դրա փոխարեն։

Երկվորյակներ․ ծանոթանալու ոճը՝ ինտելեկտուալ

Ուրախ ու կոկետության սիրահար Երկվորյակների հետ անհնար է ձանձրանալ։ Նրանք վստահ են, որ մարմնի ամենակարևոր մասը՝ ուղեղն է։ Խելացի երկխոսություն վարելու ունակությունն ու հումորի փայլուն զգացողությունը նրանց գլխավոր հաղթաթղթերն են։ Ժամադրությանը նրանց հետ հիշեցնում է մտերիմ ընկերոջ հետ հանդիպում ու միայն ժամանակի ընթացքում հետաքրքրությունների ընդհանրությունը կարող է վերաճել ինչ որ ավելի բարձր բանի։ Նրանք միևնույն էնտուզիազմով են արձագանքում ինչպես բարում հանդիպելու հրավերքին, այնպես էլ կինո, կամ էլ թանգարան գնալու առաջարկին։

Մասնակցությունը խոսակցությանը, կոմունիկաբելությունը և այլ նմանօրինակ հատկանիշները կարևոր են նրանց սիրուն արժանանալու համար։ Ի դեպ, Երկվորյակների հետաքրքրասիրությունն ու զավզակությունը դրսևորվում է նաև անկողնում՝ «կեղտոտ» խոսկացությունների ու համարձակ խաղերի ժամանակ։ Մնացածն արդեն հեշտ է․ մնում է գտնել մեկին, ով երկար ժամանակ կդիմանա նրանց կոմունիկաբելության անդադար դրսևորումներին։

Խեցգետին․ ծանոթանալու ոճը՝ դաստիարակված

Քաղցր, հուզիչ ու դաստիարակված Խեցգետնին պետք է պարզապես գրկել մտերիմ մարդուն։ Զուգընկերոջը էմոցիոնալ մակարդակով միավորվելու ցանկությունը կարող է անակնկալի բերել Խեցգետինների կողակիցներին։ Սակայն եթե դուք լուրջ հարաբերությունների տրամադրված մարդու եք փնտրում, ապա այս նշանը հաստատ իդեալական կլինի Ձեր համար։ Եթե ինչ որ մեկը անկեղծորեն խոստովանի, որ սիրում է Ձեզ արդեն երկար տարիներ, ապա 99 տոկոս հավանականությամբ գործ ունեք Խեցգետնի հետ։ Այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն խաղալ դիմացինի զգացմունքներով։ Ընթրիքի շուրջ խորիմաստ խոսակցությունները Խեցգետինների սիրած զբաղմունքն է ժամադրությունների ժամանակ։ Երբ գործը հասնում է անկողնային զվարճանքներին, մտերմության սանդղակը պարզապես երկնակամարին է հասնում։ Խեցգետինները ամբողջությամբ բացվում են անկողնում նրանց համար, ում վստահում են ու գիտեն, որ իրենց զույգն անմնացորդ նվիրված է իրենց։

Առյուծ․ ծանոթության ոճը՝ կրքոտ

Դրամատիկ ու ցուցադրական Առյուծներին պետք է ծանոթանալու պահից սկսած պաշտել, որովհետև միայն այս կերպ կարող եք գրավել նրա ուշադրությունը։ Ջունգլիների արքան սպասում է, որ իրենով հիանան ու հարաբերություններում այլ վարքային ֆորմատ չի հանդուրժում։ Եթե դուք պատրաստ եք դեֆերամբներ ձոնել Առյուծին ու օրական հարյուր անգամ արտահայտել Ձեր հպատակությունը նրան, մի կասկածեք, որ շահած դուրս կգաք, քանի որ նա կսկսի մանրակրկիտ հոգ տանել Ձեր բոլոր շահերի համար։ 

Այդքանով հանդերձ, Առյուծին դժվար է անվանել եսակենտրոն զուգընկեր ու բացի դրանից, նա այն հազվագյուտ նշաններից է, որը հակված է մոնոգամիայի ու տանել չի կարողանում կողմնակի ֆլիտը, անգամ եթե հարաբերությունները Ձեր հետ դեռ ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունեն։ Այս կրքոտ էությունով նշանի մասին լեգենդներ են հոյւսվում, երբ խոսքը գնում է սեքսի մասին։ Ցույց տվեք Առյուծին, որ Ձեզ կարելի է վստահել ու հաստատ հիասթափություն չեք ապրի։

Կույս․ ծանոթության ոճը՝ մտածկոտ

Կույսերը վստահելի, կիրառական ու ճկուն գործընկերների համբավ ունեն, ինչն արտահայտվում է արդեն առաջին իսկ հանդիպմանը։ Այս նշանը կայուն պրոգրեսս է փնտրում բոլոր ուղղություններով։ Ֆիթնեսը, կամ էլ «առողջարար» ժամադրությունը իդեալական տարբերակ են՝ նրանց բարյացակամությանն արժանանալու համար։ Կույսերը կատարելության են ձգտում բոլոր ոլորտներում ու դա նաև նշանակում է, որ բարձր չափորոշիչներ են սահմանում զույգ ընտրելու հարցում։ Սակայն երբ բանը հասնում է առաջին հանդիպումներին, նրանք շատ են գնահատում ռոմանտիկ ժեստերը։ Մյուս կողմից, Կույսերն ասես Գուդինիի արկղ լինեն, որը լի է անակնկալներով։ Դրանցից մեկը կայանում է նրանում, իր հրապարակավ համեստ վարքագծի հետևում թաքնված է կրքերի իսկական հրավառություն։ Միայն թե պետք է սկզբում վաստակեք նրա վստահությունն ու ցանկությունը, որը նրանք այդքան տենչում են տալ։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան