Ակնաղբյուրում հրդեհից 40 պտղատու ծառ է այրվել ու ջերմահարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել՝ 12.30-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այգում այրվել են մոտ 18 պտղատու ծառ և ջերմահարվել՝ 22-ը, այրվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 500 կգ կուտակված անասնակեր և 3 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Ակնաղբյուր գյուղի 7 բնակիչ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



