Տասնյակ մարդիկ են վիրավորվել Բուենոս Այրեսի արվարձանում գնացքների բախման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏասնյակ մարդիկ են վերքեր ստացել Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի դատախազության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Infobae կայքը, մինչդեռ արգենտինյան TN հեռուստաալիքը հաղորդել է 60 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեմպեռլեյ երկաթուղային կայարանում: Ստացված տեղեկատվության համաձայն՝ արվարձանային մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին: Տուժածներից տասին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը, դատախազությունն ու դատական իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



