Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փողի տիեզերական 3 օրենքները

ԼԱՅՖ

1. ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔ. «ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱԿԱ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ»

Փողի էներգիայի առաջին օրենքն ասում է. «Առատության էներգիան ենթակա է ուշադրության»: Ես այս խոսքերը լսել եմ եւ չինացի, եւ հավայցի ուսուցիչներից:  Ուշադրությունը շատ կարեւոր է էներգիայի համար ընդհանուր առմամբ: Մեր ուշադրությունից, մեր կենտրոնացածությունից է կախված, թե ինչ էներգիայով` աղքատության, թե հարստության,  «կլիցքավորենք» մեր կյանքը:

Ուշադրությունը նշանակում է մտքերի եւ ցանկությունների վերահսկողություն: Ուշադրության կառավարումը հոգեկանի յուրահատուկ «դաստիարակություն» է:  Ուշադրության «դաստիարակումը» փողը դեպի քեզ ձգելու շատ կարեւոր, կարելի է ասել` առանցքային օղակ է:

Մի ամաչեք մտածել եւ երազել փողի մասին, ուշադրությունը կենտրոնացնել փողի էներգիայի վրա: Ցավոք սրտի, մեզ շրջապատող աշխարհի տարրերից ոչ մեկը կապված չէ «վատ» առասպելների եւ դրանցից բխող սնահավատությունների այնպիսի քանակության հետ, ինչպիսին փողն է:

Նույնիսկ սեքսի մասին մարդիկ ավելի բացահայտորեն, ազնվորեն եւ անկեղծորեն  են մտածում, քան փողի: Առանց ամոթի եւ նեղվելու մտածեք բարգավաճման էներգիայի մասին: Փողին սխալ վերաբերմունքն է ագահության, գողության, աղքատության եւ թշվառության, խնդիրներով լի անուրախ գոյության հանգեցնում:  

2. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՄԵՐ ՈՒՂԱՐԿԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԶ»

Էներգիայի երկրորդ օրենքն այսպիսին է. «Իմ ուղարկած ցանկացած բան ինձ կվերադառնա»: Գործնականում դա նշանակում է, որ ես ակտիվացնում եմ այն օբյեկտը, որի վրա կենտրոնացած է իմ ուշադրությունը, եւ էներգիայի այդ տեսակը մագնիսի նման պատասխան ուշադրություն է ձգում դեպի իրեն: Ուշադրությունը գործում է ճառագայթները մի կետի վրա կենտրոնացնող խոշորացույցի նման: 

Այսինքն փող գրավելու համար անհրաժեշտ է փողի համար մագնիսի նման մի բան դառնալ, անհրաժեշտ է քեզ վրա հրավիրել նրա «ուշադրությունը»:

3. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՐ, ՈՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱՍ»

Փողի էներգիայի երրորդ օրենքն ասում է. «Չի կարելի պարտապանի վիճակում լինել»: Իսկ եթե պարտքով փող եք վերցրել, այն ուրախությամբ վերադարձրեք: Նա, ով ուրախությամբ է պարտք  տալիս  (եւ վճարում հաշիվները` բնակարանի, կապի, կենցաղային ծառայությունների եւ այլնի) անպայման կհարստանա. ուրախության էներգիան դեպի նրան կձգի փողի էներգիան:  «Ուրախությամբ տուր, որ ուրախությամբ ստանաս» սկզբունքը փողի էներգիայի հետ աշխատելու սկզբունք է:

ՁԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի փողի հոսքը ձեր կյանքում արգելափակելու անհատական, միայն իրեն հատուկ պատճառ: Դա կարող է լինել ինչպես  սերնդից սերունդ փոխանցվող ցեղական ծրագիր, այնպես էլ այս կյանքում ձեռք բերված եւ սեփական բացասական փորձի հիման վրա ստեղծված ծրագիր: 

Դուք մանուկ հասակում ձեր ծնողներից ի՞նչ եք լսել փողի մասին: Գուցե այն, որ   «փողը դժվարությամբ է տրվում» եւ որ այն վաստակելու համար անհրաժեշտ է «քրտինք թափել»: Կամ էլ այն, որ «փողը ծառերին չի աճում» եւ, ինչպես սիրում էր ասել տատիկս, «հարուստ չենք ապրել եւ սկսելու բան չկա». տատիկը մեծ եւ շատ հարուստ ընտանիքից էր սերում, որը հրաշքով էր խույս տվել կուլակաթափից եւ մեկ անգամ եւ ընդմիշտ յուրացրել էր, որ նոր իշխանությունը չի սիրում «հարստություն» բառը եւ որքան ավելի աղքատ ես, այնքան ողջ կմնաս:

Իսկ գուցե ձեր մանկությունն ընթացել է մերձավորների սիրո անհոգ մթնոլորտում, որոնք ձեզ պահպանում էին կենսական խնդիրներից եւ չէին ծանրաբեռնում ֆինանսական հարցերի քննարկմանը մասնակցությամբ, բայց ինքնուրույն կյանք մտնելով` սկսեցիք նկատել, որ փողը փորձում է խուսափել ձեզնից կամ էլ անցնում է  «մատների արանքով» եւ երկար չի մնում:

Այդ բոլոր համոզմունքները, որոնք ձեւավորվել են հարազատների, ծանոթների, հասարակության, կոլեկտիվ ծրագրերի ազդեցությամբ, այդ բոլոր համոզմունքներն արմատացել են ձեր ենթագիտակցության մեջ եւ ազդում են ձեր կյանքի եւ այն պատկերացումների վրա, թե ինչն է ձեզ համար հնարավոր կամ անվտանգ: 

Դուք կարող եք երազել, ցանկանալ, ցուցադրել ինչ ասես, բայց բացասական համոզմունքները կխոչընդոտեն առատության եւ ֆինանսական բարեկեցության արտահայտմանը: 

Աղբյուրը՝ econet.ru

NEWS.am STYLE

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան