Դաժան ու ողբերգական դեպք Հրազդանում. Ծովինար արհեստական լճակից դուրս են բերվել 15 և 12-ամյա եղբայրների դիերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` օգոստոսի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար արհեստական լճակում երեխաներ են ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Արսեն Հարությունյանը Չարենցի փողոցին հարակից Ծովինար լճակից դուրս բերեց Հրազդան քաղաքի Չարենցի փողոցի 9 տան բնակիչներ, 15-ամյա Անանիկ և 12-ամյա Անդրանիկ Ավագյանների դիերը:
Շարունակությունը՝ այստեղ:



