Էրդողանը Գյուլենին մեղադրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խափանելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը խափանում էր Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի գործարար շրջանակների հետ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ավելի լավ ենք հասկանում, որ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը եւ այն ուժերը, որոնք կանգնած են նրա հետեւում, խափանել են նաեւ մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:
Անկարան Գյուլենին մեղադրում է նաեւ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն իր հերթին դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ որեւէ առնչություն չունի դրան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



