Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտինն ու Էրդողանը շրջել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամային էջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի Սանկտ-Պետերբուրգում բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է անվանել ռուսաստանյան խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպից հետո Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վերագործադրում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին` նշելով, որ հանդիպման արդյունքներով Պուտինն ու Էրդողանը հայտարարել են բոլոր ուղղություններով համագործակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին, մասնավորապես, զբաղվել առեւտրա-տնտեսական փոխգործողությունների վերակենդանացմամբ եւ Սիրիայի գծով փոխզիջումների որոնումներով:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Հունիսի վերջին Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որում ներողություն է խնդրել խոցված Սու-24 ինքնաթիռի համար, որից հետո ՌԴ նախագահը կառավարությանը տեղեկացրել է Անկարայի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու որոշման մասին:

Ռուսաստանյան եւ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինի եւ Էրդողանի միջեւ հանդիպումն անցել է դրական առանցքում: Հանդիպումից հետո ռուսաստանյան եւ թուրքական նախագահները լրագրողներին հայտնել են, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ճգնաժամը մնացել է անցյալում:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Մոսկվան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ ամբողջ ծավալով եւ մտադիր է զբաղվել դրանով: Իր հերթին Էրդողանը նշել է, որ Թուրքիան կցանկանար Ռուսաստանի հետ հարաբերությունները դուրս բերել մինչճգնաժամային կամ անգամ ավելի բարձր մակարդակ:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի մոտ ընդհանուր նպատակ կա` սիրիական ճգնաժամի կարգավորումը, եւ ընդհանուր որոշումը պետք է որոնվի ելնելով դրանից:

«Մենք քննարկել ենք խոշոր համատեղ նախագծեր էներգետիկայի ոլորտում, որոնց վրա աշխատանքի շարունակումը կպահանաջի նաեւ կոնկրետ քաղաքական որոշումներ: Ի դեպ, որոշակի որոշումներ, որոնց մասին մենք խոսել ենք դեռ ավելի վաղ, թուրքական կողմից որոշ խոշոր նախագծերի գծով արդեն ընդունվել են, այնպիսի նախագծերի գծով, օրինակ, ինչպիսին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի եւ «Թուրքական հոսք» գազատար համակարգի շինարարությունն է», -ասել է Պուտինը:

Փորձագետները դեռեւս զուսպ են մեկնաբանում հանդիպման արդյունքները, նշելով, ՌԴ-ի եւ Թուրքիայի համագործակցության վերականգնման գծով հնչեցված պլանների իրագործումը կպահանջի լրացուցիչ ժամանակ եւ ջանքեր:

Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «ՌիԱ Նովոստի»-ին հայտարարել է, որ Պուտին-Էրդողան բանակցությունները հանել են երկու երկրների միջեւ հակասությունների մեծ մասը, բայց քաղաքական տարաձայնությունները դեռեւս մնում են, եւ երկու կողմերին հարկ կլինի գնալ զիջումների, ինչը սիրիական հարցում շատ դժվար է լինելու, քանի որ Էրդողանը բանակցություններից առաջ հայտարարել էր Ասադի ռեժիմը Անկարայի կողմից չընդունվելու դիրքորոշման մասին:

Նադեին-Ռաեւսկին նաեւ հիշեցրել է, որ «կա քրդական խնդիրը եւս, այն բարդ է եւ կազմված է տարբեր երկրներում քրդական բնակչության տարբեր հատվածների նկատմամբ վերաբերմունքից, այստեղ շատ բանի մասին պետք է պայմանավորվել»:

Որոշ փորձագետների կարծիքով` հանդիպման ժամանակ երկրների եւ առաջնորդների միջեւ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին ասվել են բազմաթիվ հուսադրող խոսքեր, սակայն, հստակ զգացողություն կա, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ այդ հարաբերություններն արդեն նախկինը չեն լինելու:

Պուտինն այն մարդը չէ, որը ներում է թիկունքից հարվածը, իսկ Էրդողանը լավ է հիշել ինչպես նվաստացումները, որ նրան հասցրել է ռուսաստանյան նախագահն իր ելույթներում, այնպես էլ ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին բազմաթիվ անգամ Պուտինի հնչեցրած պահանջը, նշում են փորձագետները:

 

ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Նոր անբուժելի հիվանդությո՞ւն. hայտնաբերվել է դեղորայքակայուն մակաբույծԱնօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու «Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ)Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է