Թուրքիայում պայթեցվել է զինվորական ավտոմեքենան. բազմաթիվ սպանվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե քաղաքի մոտ պայթեցվել է Թուրքիայի զինված ուժերի զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան, որի հետեւանքով 5 զինծառայողներ տեղում սպանվել, 8-ն էլ վիրավորվել են:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախապես դրված պայթուցիկ սարքը պայթել է զինվորական ավտոմեքենան անցնելու պահին:
Վիրավորների վիճակը ծանր է: Թուրքիայի զինված ուժերը տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



