Ռիո դե Ժանեյրոյում լրագրողների ավտոբուսի վրա քարեր են նետել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի սպորտային օբյեկտներով շրջող լրագրողների ավտոբուսի վրա քարեր են նետել։ Միջադեպից ոչ ոք չի տուժել, հայտնում է BBC–ն։
Սկզբում տեղեկություններ էին հաղորդվում, որ ավտոբուսի վրա կրակել են հրազենային զենքով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ անհայտ անձինք քարեր են նետել ավտոբուսի վրա։ Ավտոբուսի 2 ապակիները կոտրվել են, մի քանի լրագրողներ թեթեւ վնասվել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք ուղեկցել են ավտոբուսը մինչեւ մամուլի կենտրոն։ Տեղական իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



