Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դանիայի իշխող կուսակցությունը պահանջել է դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դանիայի իշխող Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Միշել Աաստրուպ Յենսենը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության բանակցություններին:

Վկայակոչելով թուրքական «Ենիչաղ» թերթը, մեկնաբանելով Թուրքիայի հետ ԵՄ միջեւ միգրացիոն համաձայնագրի կյանքի կոչման եւ վիզայի ազատականացման շուրջ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ տարաձայնություններն ու Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը, Յենսենը լրագրողներին ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ոչ ժողովրդավարական նախաձեռնությունների» եւ մահապատիժը վերականգնելու կոչերին նրա աջակցութ յան պատճառով անհրաժեշտ է վերջ դնել Թուրքիայի` ԵՄ բանակցություններին:

«ԵՄ-ին թեկնածու երկրի համար անհրաժեշտ նվազագույն կարմիր գիծն արդեն հատված է», -ասել է նա:

Ենսենը պնդել է, որ Թուրքիան պետք է հանվի ԵՄ-ին թեկնածու երկրների ցուցակից:

«Սա բանակցություններում ոչ թե դադար, այլ իրապես վերջ է, եւ պետք է Թուրքիան թեկնածու երկրների ցուցակից հանվելու պատճառ հանդիսանա», -համոզմունք է հայտնել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հայտարարությամբ հանդես էր եկել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Ինչպես Սեբաստիան Կուրցը, այնպես էլ Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել էին ԵՄ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Քրիստիան Քերնը հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Թուրքիայի տնտեսությունը հետ է մնում եվրոպական երկրների տնտեսություններից: Նա ընդգծել էր, որ իրենք չպետք է վախենան պաշտոնական Անկարայի զայրույթից:

«Մենք Թուրքիայի առջեւ խնդրողական վիճակում չենք: Մենք այդ երկր մեծ ներդրողներից ենք: Թուրքիան տնտեսապես կախված է ԵՄ-ից», -ասել էր նա` նշելով, որ միգրացիոն համաձայնագրի հետ կապված Անկարայի սպառնալիքները չեն կարող վախեցնել իրենց:

Գերմանիայի Դաշնության վարչապետ Անգելա Մերկելի օգնական Սիգմար Գաբրիելը օրերս հայտարարել է, որ առաջիկա 20 տարիներին խոսք չի կարող լինել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության մասին:

Նա ասել է, որ Թուրքիան դեռեւս շատ հեռու է ԵՄ չափանիշներից:

Մերկելի օգնականն ասել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ինչի մասին խոսում է այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, ապա ԵՄ բոլոր պայմանները կատարելու դեպքում անգամ անդամակցության բանակցությունները «տարբեր իրավիճակում» կհայտնվեն, այսինքն` կկասեցվեն:

«Մահապատժի վերականգնումը կհակասի ԵՄ հիմնարար իրավունքների հռչակագրին: Այդ ժամանակ անդամակցության բանակցությունների իմաստը կկորի», -նշել է նա: 

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Քրիստիան Լինդները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները` երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո համեմատել է Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում 1930-ական թվականներին նացիստների գործողությունների հետ (Reuters):

Լինդները հիշեցրել է, որ 1930-ական թվականներին քաղաքացիական ազատությունները սահմանափակելու ուղիով նացիստներն ամրապնդել են երկրում իշխանությունը, եւ ներկայում Էրդողանը «անմիջապես իր համար ավտորիտար ռեժիմ է կառուցում»:

Հունիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո, որի կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրել է իր երբեմնի բարեկամ եւ հովանավոր, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա շարժմանը, Թուրքիայի նախագահը համատարած զտումներ է սկսել երկրի պետական, իրավական, անվտանգության, բիզնես կառույցներում` գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով ազատելով աշխատանքից  60 հազարից ավելի մարդու եւ ձերբակալել 13 հազարից ավելի քաղաքացիների:

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ