Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը օգոստոսի 10-ին բանակցություններ կվարեն քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերով, ինչպես նաեւ կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրները։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Պուտինի հրավերով։ «Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը, կդիտարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցերը»,– ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



