Վիետնամում 11 մարդ մահապատժի է դատապարտվել թմրավաճառության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիտնամի Լանգշոն նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 11 թմրավաճառների, որոնք Չինաստան թմրանյութերի մաքսանենգությամբ էին զբաղվում: Եվս երկուսը ցմահ ազատազրկման են դատապարտվել, փոխանցում է «Սինհուա»-ն:
Հանցավոր խումբը 2013 եւ 2014 թվականներին մաքսանենգ ճանապարհով Չինաստան է փոխադրել 280 կգ հերոին: 2014-ի դեկտեմբերին Վիետնամի ոստիկանությունը բացահայտել է այդ գործը եւ առգրավել թմրանյութի մեծ խմբաքանակ: Բանդայի 19 անդամներից 13-ին արդարադատությանն են հանձնել, չորսը փախուստի մեջ է, մեկը զոհվել է բերման ենթարկելիս, իսկ մի արտասահմանցի հայրենիք է արտահանձնվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



