Սերբիայի սահմանից ռեկորդային թվով միգրանտներ են մտել Հունգարիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ օգոստոսի 25-ի գիշերը, Սերբիայի սահմանից ռեկորդային թվով միգրանտներ են մտել Հունգարիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն, սահմանն անցել է մոտ 2 հազար մարդ:
Հուլիսի 13-ին հունգարիան 4-մետրանոց ցանկապատ է կառուցում Սերբիայի հետ սահմանին՝ կանխելու համար ապօրինի ներգաղթյալների հոսքը:
Հունգարիայի կառավարությունը հունիսի վերջին որոշել է ժամանակավորապես փակել Սերբիայի հետ սահմանը՝ ներգաղթյալների աճող հոսքի պատճառով: Ավելի ուշ խորհրդարանը հավանություն է տվել փախստականներին ապաստան տրամադրելու կանոները խստացնելու համապատասխան օրինագծին: Այն նախատեսում է սահմանին ցանկապատից կառուցում, ապաստան տալու դիմումների քննության ժամկետի կրճատում, ինչպես նաեւ Սիրիայից, Աֆղանստանից ու Իրաքից փախստականների դիմումների հնարավոր մերժում, որոնք նախքան Հունգարիա հասնելը արդեն գտնվում են ԵՄ տարածքում:



