Նորիլսկի օդանավակայանում ձերբակալել են կեղծ փաստաթղթերով ադրբեջանցիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿեղծ փաստաթղթեր ունեցող հինգ ադրբեջանցիների օգոստոսին ձերբակալել են Նորիլսկ քաղաքի օդանավակայանում։ Նրանք հյուսիսային քաղաք էին ժամանել Մոսկվայից։
Ավիաուղեւորները փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացրել են «Նորիլսկ քաղաք» մունիցիպալ տարածքի եւ Տայմըրի Դոլգանո- Նենեցկի մունիցիպալ շրջանի կանոնակարգված տարածք օտարերկրյա քաղաքացու մուտքի համաձայնությունը», սակայն այդ փաստաթուղթը ոստիկաններին կասկածելի է թվացել։ Փորձագիտությունը ցույց է տվել, որ փաստաթղթերը կեղծ են, հայտնում է «Ռուսկայա պլանետան»։
Կեղծ փաստաթղթի միտումնավոր գործածման համար օտարերկրացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Պատիժը նախատեսում է մինչեւ 80 հազար ռուբլու չափով տուգանք, կամ մինչեւ երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երեքից վեց ամիս ազատազրկում։



