Նախագահի խորհրդականի կինը ամուսնուց ավելի շատ փող ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի կինն ամուսնուց 15 անգամ ավելի շատ դրամական միջոցներ ունի: Ըստ Վարդան Խաչատրյանի եւ իր կնոջ ներկայացրած հայտարարագրերի՝ նախագահի խորհրդականն ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա կինը՝ 43 միլիոն դրամ:
Վարդան Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2015թ. տարեկան հայտարարագրերը: Ըստ Խաչատրյանի հայտարարագրի՝ նա ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա եկամուտներն էլ գոյացել են 9 միլիոն 46 հազար դրամ տարեկան աշխատավարձից: Խաչատրյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 43 միլիոն: Տարեկան աշխատավարձն էլ կազմել է 2 միլիոն 500 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



