Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 նշան, որ իրոք սիրահարվել եք

ԼԱՅՖ

Ահա 10 նշան, որ դուք անկեղծ զգացմունքներ ունեք: Եվ հանուն դրանց անհրաժեշտ է պայքարել:

1. Նա կանոնավորապես վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել դա: 

Այդ մարդը գուցե դեռ չի հասկացել, որ դուք միշտ իրավացի եք: Եվ ամեն անգամ, երբ նա հիմարություն է անում, դուք ուղղակի ուզում եք նրան ասել, որ հիմար է կամ անզգամ: 

Երբեմն դուք նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք.  «Ոնց եմ ատում քեզ»...

Բայց ժամանակն անցնում է, եւ չնայած անցյալի հիասթափություններին, դուք շարունակում եք միասին լինել: Գուցե նրա համար, որ այլեւս չեք կարող ապրել առանց իրար: 

2. Ձեզ համար մեկ է, թե ինչի մասին կխոսեք

Դուք կարող եք ժամերով շատախոսել աննշան թեմաների շուրջ: Եթե ձեզ չի ջղայնացնում նրա հետ եղանակի մասին խոսելը, նշանակում է` նա այն մարդն է, ով պետք է ձեզ: 

3. Դուք ձեր կյանքը բարդացրել եք հանուն նրա

Մարդկանց հետ հարաբերությունների մեջ լինելը հեշտ չէ: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն դուք չափազանց զբաղված եք նրա բողոքները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, թե Տիեզերքն ամեն ինչ անում է ձեզ ջարդելու համար: Կամ էլ` որ հրաժարվեք հարաբերություններից: 

Այնուամենայնիվ, դուք պատրաստ չեք որեւէ բան փոխել: Դուք պատրաստ եք սիրելի մարդու հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի բարդ լինի, քան առանց նրա: 

Դուք պատրաստ եք աշխատավայրից դուրս գալու թույլտվություն խնդրել, մոռանալ ձեր կարեւոր գործերն ու հանդիպումները,  չքնել կարեւոր օրվան նախորդող գիշերը, եւ այդ ամենը` հանուն նրա, որ նրան դիմավորեք օդանավակայանում: Եթե ձեզ նման բան է պատահել, նշանակում է` դուք «ձեր» մարդու կողքին եք: 

4. Դուք պատրաստ եք դեսուդեն վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր պլանների մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, այդ կնոջ  հետ շոփինգի ենք գնում կամ այդ տղամարդու հետ գնում ենք ձկնորսության: Ուղղակի նրա կողքին լինելու համար: 

Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքները եւ հանձնարարությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձեզ լիովին անիմաստ են թվում: 

5. Նրա կողքին դուք չեք ամաչում ձեր մարմնից

Մեր մեծամասնությունը իրեն թույլ չի տա գազեր բաց թողնել օտարների ներկայությամբ: Իսկ սիրելի կողքին միշտ կարելի է: 

Կինը կարող է բղավել, որովհետեւ դուք չեք օգտագործել զուգարանի օդափոխիչը: Բայց հետո միեւնույն է` կսպասի, մինչեւ տհաճ հոտն անցնի: Իսկ ձեզ ոչինչ չի լինի դրանից:  Իսկ եթե դուք   սովորեք նույնիսկ  միասին ծիծաղել, նշանակում է` իրոք սիրում եք իրար: Էլ ինչ ամաչել: 

Ի վերջո, դուք հավանաբար ձեզ չեք զրկում զուգարան գնալուց, մինչ նա ցնցուղ է ընդունում:  

6. Երկու րոպեն հերիք է

Եթե նա գիշերը զանգի ձեզ եւ երկու րոպե, նույնիսկ`  30 վայրկյան խոսի ձեզ հետ, դուք արդեն երջանիկ կլինեք: Դուք միշտ ավելի բարձր եք ծիծաղում, երբ նա ձեր կողքին է: 

Նրա ուշադրության մեկ րոպեն շատ թանկ արժե: 

7. Դուք կանոնավորապես բղավում եք իրար վրա:

Ձեզ նույնիսկ դուր է գալիս, երբ նա բղավում է: Նշանակում է` նրա համար մեկ չէ: Այդ պատճառով դուք հաճախ եք բղավում նրա հետ` երբեմն ջղայնությունից, երբեմն` ուրախությունից: 

Եթե մարդիկ երբեք չեն վիճում եւ երբեք չեն գոռում իրար վրա, ամենայն հավանականությամբ, սիրո բերմամբ չէ, որ միասին են: 

8. Երբ դուք միասին եք, դա երբեք ժամանակի իզուր վատնում չի լինում:

Օրեր են լինում, երբ դուք երկուսդ էլ նույնիսկ ալարում եք վեր կենալ անկողնուց: Դուք կարող եք ուղղակի միասին հեռուստացույց նայել: Եվ միեւնույն է` ձեզ չի թվա, թե դուք իզուր ժամանակ եք ծախսում: 

Եվ դա` այն պատճառով, որ միասին անցկացված յուրաքանչյուր ժամը «ձեզ վրա» ծախսված ժամ է: 

9. Դուք միշտ լիքը հարցեր ունեք նրան տալու

Կարեւոր չէ, թե դրանք ինչ հարցեր են: Ինչպես է ճիշտ հաշվել հարկերը: Քանի ժամում է գնացքը Կիեւից Լվով հասնում:  Երբ կգա այդ գրողի տարած նամակը: Դուք մշտապես նրան հարցնում եք ինչ-որ բանի մասին, չնայած գիտեք, որ նա այդ հարցի մասնագետ չէ:   Այնուամենայնիվ, ձեր հարցին պատասխան փնտրելու փոխարեն, դուք միեւնույն է` նախ նրան կհարցնեք:  

Ամեն անգամ, երբ դուք ձեզ որեւէ հարց եք տալիս, մտածում եք, թե նա ինչպե՞ս կպատասխաներ դրան: Շնորհավորում եմ, դա սեր է:

10. Դուք մշտապես նրան հիշեցնում եք ձեր մասին

Այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, այս կամ այն կերպ արտացոլվում է նրա վրա: Երբ հետաքրքիր մի բան եք իմանում, անմիջապես զանգում եք նրան կամ   Skype-ով գրում եք, թե ինչ եք իմացել: Դուք մշտապես նրա հետ տեղեկություններ փոխանակելու կարիք եք զգում:  

Ձեր դեմքին նոր պզուկ է հայտնվել եւ դուք անմիջապես վազում եք նրան այդ մասին բողոքելո՞ւ:  Ի վերջո, ձեր ամբողջ կյանքը կարող է վերածվել մի հսկայական հիշեցնման այն մասին, որ ձեր կողքին ձեր մարդն է: Դե ինչ, այդպիսին է  սերը:   

Աղբյուր` NEWS.am STYLE

«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր Ավետիսյան