Իտալիայի իշխանությունները ցրել են Կորլեոնեի քաղաքային կառավարությունը մաֆիայի հետ կապերի կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի իշխանությունները որոշել են ցրել Սիցիլիայի Կորլեոնե քաղաքի վարչակազմը մաֆիայի հետ քաղաքի ղեկավարության ունեցած կապերի կասկածանքով: Այժմ քաղաքն անմիջականորեն ղեկավարում է Իտալիայի ՆԳՆ-ն, հայտնում է BBC-ն:
Սա առաջին դեպքն է, երբ Հռոմը ցրում է Կորլեոնեի քաղաքային կառավարությունը:
Կորլեոնեն առաջին հերթին հայտնի է որպես Վիտո Կորլեոնեի ծննդավայր, որը Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի համանուն ֆիլմի հորինված կերպարն է: Կորլեոնեում են ծնվել սիցիլական մաֆիայի իրական պարագլուխներ Սալվատորե Ռինան եւ Բերնարդո Պրովենցանոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



