Կանադական ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Օնտարիոյի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոստիկանների կողմից սպանվել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող մի երիտասարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ոստիկանությունը շրջապատել է կասկածյալի տունը: Գործողությանը նաեւ մասնակցել են սակրավորներ, դիպուկահարներ եւ կինոլոգներ՝ շներով:
Կանադական հեռուստաալիքների տվյալներով՝ սպանվածը 23-ամյա Ահարոն Դրայվերը, համակրում էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
Ինչպես նշում է BBC-ն, անցյալ տարի ոստիկանությունն արդեն ձերբակալել էր Դրայվերին ջիհադականներին բացահայտ աջակցություն ցուցաբերելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



