ԱՄՆ-ում դատարանը մերժել է ԻՊ-ին քարոզչության հարթակ տրամադրելու գործով Twitter-ի դեմ հայցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍան Ֆրանցիսկոյի դատարանը մերժել է Twitter սոցցանցի դեմ հայցը, որով ընկերությանը մեղադրում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության համար հարթակ տրամադրելու մեջ, փոխանցում է RNS-ը:
Հայցը ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Թամարա Ֆիլդսը, որի ամուսինը զոհվել էր Հորդանանում ոստիկանների պատրաստության կենտրոնի վրա գրոհայինների հարձակումից: Հայցվորը հայտարարել էր, որ ծառայությունը ԻՊ գրոհայիններին հարթակ է տրամադրում քարոզչության եւ գրոհայինների հավաքագրման համար:
«Առանց Twitter-ի ԻՊ-ը չէր կարողանա մի քանի տարում աճել եւ դառնալ աշխարհում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումը»,- ասված է Ֆիլդսի հայցում:
Դատարանը մերժել է նրա բողոքը՝ հայտնելով, որ Twitter-ը պատասխանատվություն չի կրում սոցցանցերում գրոհայինների հայտնած մտքերի համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



