Հնդիկ մարզիկին տուգանել են առյուծի հետ սելֆիի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդիկ կրիկետիստ Ռավինդրա Ջադեդային տուգանել են սաֆարի պարկում առյուծի հետ սելֆի անելու համար: Լուսանկարը նա Instagram-ում հրապարակել էր մեկ շաբաթ առաջ:
Հաղորդվում է, որ Ջադեդան սաֆարի պարկում այցելության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել: Այցելուներին արգելվում է լքել մեքենան, քանի որ նրանք տեղաշարժվում են տարածքով, որտեղ անարգել շրջում են վայրի կենդանիները:
Լուսանկարին կից մարզիկը գրել էր. «Եղի՛ր համարձակ, եղի՛ր ուժեղ» եւ հրապարակել այն #idontcare (ինձ համար միեւնույնն է) հեշթեգով:
Սաֆարի պարկի ղեկավարությունը չի կարաողացել կապվել մարզիկի հետ, այդ պատճառով մոտ 300 դոլար տուգանքը վճարել է նրա խորթ հայրը, որը նաեւ Ջադեդայի անունից գրավոր բացատրություն է տվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



