Էրդողանը կայցելի Բելառուս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Բելառուս: Էրդողանի այցի պատրաստությունը քննարկել են Բելառուսի նախագահի օգնական Վսեվոլոդ Յանչեւսկին եւ թուրքիայի նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական Ջեմիլ Էրթեմը:
ԲԵԼՏԱ-ի տեղեկություններով՝ կողմերը քննարկել են թուրք-բելառուսական խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը, այդ թվում՝ այն նախագծերը, որոնք կարող են իրականացվել երկու երկրների նախագահների հովանու ներքո: Ստամբուլում ապրիլի 13-ին Բելառուսի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում պայմանավորվածությունների իրացման նպատակով զրուցակիցները նաեւ քննարկել են Թուրքիայի նախագահի այցը Բելառուս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



