Ընտանյոք հանդերձ Սիլվա Հակոբյանը՝ Արամեի եւ Աննայի հարսանիքին
ՖՈՏՈԱրամեի եւ Աննայի հարսանյաց հանդեսը երկու օր է հայկական ինտերնետային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Դա իհարկե, հասկանալի է, քանզի զույգի պսակադրությանն ու հարսանյաց խնջույքին ներկա են եղել սիրված ու ճանաչված դեմքեր, որոնք աստիճանաբար «բացահայտվում են»։
Ավետ Բարսեղյանից, երգիչ Մհերից, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանից, դիզայներ Ժորա Հարությունյանից բացի, նորապսակներին շնորհավորելու է եկել նաեւ Հակոբյանների ընտանիքը։
«Մեր սիրուն Աննա ու Արամե,երջանիկ եղեք անսահման,մենք ձեզ շա՜տ ենք սիրում»,- լուսանկարը մեկնաբանել է Սիլվան։
Նշենք, որ ամիսներ առաջ Սիլվան եւ Արամեն միասին մեկնել էին համերգային շրջագայությունների եւ հավանաբար հենց այստեղ էլ երգչուհին ստացել էր հարսանիքի հրավերը։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



