Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օրական 2 անգամ ատամները լվալը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը

ԼԱՅՖ

Ըստ մի ուսումնասիրության՝ պարբերաբար ատամները լվալը կարող է օգնել կանխել հաստ աղիքի քաղցկեղը: Պատճառն այն է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են հանգեցնել լնդերի արյունահոսության, ինչն էլ իր հերթին կարող է անցնել աղիքներին և խթանել քաղցկեղի առաջացմանը կամ արդեն առկա ուռուցքների վիճակի վատթարացմանը:

Ֆուզոբակտերիա կոչվող մանրէները հարյուրավոր անգամներ ավելի շատ են քաղցկեղածին ուռուցքներում, քան նորմալ բջիջներում:

Հիմա հետազոտողները պարզել են, որ այդ միկրոբները կարող են նախաքաղցկեղային աճ սկսել և հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի: Դրանք նաև կարող են մեծացնել աղիքում արդեն գոյություն ունեցող ցանկացած ուռուցք:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է բակտերիան արյան միջոցով շարժվում դեպի աղիքները: Ըստ մի վարկածի՝ դրա աղբյուրներից մեկը արյունահոսող լնդերն են: Հետազոտողները պարզել են, որ այդ բակտերիաները պրոտեին են պարունակում, ինչը դրանց թույլ է տալիս կպչել շաքարի մոլեկուլներին, որոնք կապված են աղիքներում առկա պոլիպներ կոչվող բարորակ գոյացություններին, ինչպես նաև բարորակ ուռուցքներին:

Բակտերիաները անաէրոբ են, այսինքն, դրանք թթվածին չեն շնչում, ուստի կարող են շատ հեշտությամբ բնակվել հաստ աղիքում:

Պոլիպներին կամ ուռուցքներին կպչելուց հետո այդ բակտերիայի առկայությունը նպաստում է դրանց աճին:

Այս պրոցեսի վրա կենտրոնանալով՝ հետազոտողները կարծում են, որ կարելի է ստեղծել մի նոր դեղամիջոց, որը կարող է բուժել հաստ աղիքի քաղցկեղը:

Այս ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ուենդի Գարրեթն ասում է, որ ավելի խորը ուսումնասիրությունը կօգնի մշակել մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի կանգնեցնել քաղցկեղածին ուռուցքների աճը:

Նա ասում է. «Մեր բացահայտումները օգնում են հասկանալ, որ այն դեղամիջոցները, որոնք գրեթե նույն մեխանիզմով են աշխատում, այսինքն, ուղղված են շաքարին միացող պրոտեինների բակտերիալ մեխանիզմի դեմ, կարող են նաև պայքարել այս բակտերիաների՝ հաստ աղիքի քաղցկեղ առաջացնելու դեմ:»

Ֆուզոբակտերիաները վատթարացնում են բերանի խոռոչում լնդային հիվանդությունը, քանի որ դրանք օգնում են այլ բակտերիաների տարածվել ատամների և լնդի շուրջ ու ստեղծել մի շարք այլ բակտերիաներ, որոնք բորբոքում են լնդերը և թուլացնում ատամները:

Ֆուզաբակտերիա շատ հազվադեպ է հանդիպում առողջ մարդու աղիքներում:

Հետազոտողները ենթադրում են, որ բերանի խոռոչի միկրոբները կարող են արյան միջոցով հասնել հաստ աղիքի ուռուցքներին: Այս միտքը ստուգելու համար գիտնակնները ֆուզոբակտերիա են ներարկել երկու մկների պոչի երակներին, որոնցից մեկն ուներ հաստ աղիքի բարորակ, իսկ մյուսը չարորակ ուռուցք:

Երկու դեպքում էլ ֆուզոբակտերիան հավաքվեց հաստ աղիքի ուռուցքում:

Այսպիսով, երկար ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ ֆուզոբակտերիաները արյան միջոցով հասնում են հաստ աղիքի ուռուցքին, ապա օգտագործում են Fap2 պրոտեինը, որպեսզի կապվեն այդտեղի բջիջներին և բազմանան ուռուցքների մեջ՝ արագացնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Փաստորեն բերանի խոռոչում հավաքված բակտերիաները կապված են մարմնի այլ մասերում առաջացող հիվանդությունների հետ: Բերանի բակտերիաների՝ լնդի արյունահոսություն առաջացնելը կապված է նաև սրտի հիվանդությունների և կաթվածների հետ:

Վերջերս նաև պարզվել է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են նաև բերել Ալցհայմերի հիվանդության՝ խթանելով ուղեղում բորբոքման:

Ըստ 2012 թվականին արված ուսումնասիրության՝ բակտերիաներից առաջացած ատամնափառն է պատճառը, որ մարդիկ 13 տարի ավելի քիչ են ապրում:

Ատամներին և լնդերին նստվածք ունեցող մարդկանց մոտ 80%-ով ավելի բարձր էր վաղաժամ մահացության ռիսկը:

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտողները նույնպես զգուշացնում են, որ բերանի խոռոչի ոչ պատշաճ հիգիենան կապված է քաղցկեղ առաջացնող գործոնների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը