ԱԳՆ-ն՝ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության և Վիգեն Սարգսյանի՝ նախարար նշանակվելու լուրերի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ շուտով սպասվում է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկությունն ու նրա նշանակումը Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։
Ըստ մեկ այլ տեղեկատվության՝ արտգործնախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար կդառնա Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում այդ պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը: Մեզ առայժմ չհաջողվեց կապ հաստատել Վիգեն Սարգսյանի հետ և պարզել այդ տեղեկատվության հավաստիությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից Past.am-ին տվեցին հետևյալ պատասխանը. «Բամբասանքները երբեք չենք մեկնաբանում»:
Լևոն Փանոսյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



