Աֆղանստանում պայթյունից 5 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արեւմուտքում՝ Հերաթի նահանգում, շուկայում պայթյունից 5 մարդ է զոհվել, եւս 12-ը վիրավոր են, հայնտում է Sputnik-ը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի խոսնակին:
Շինդանդի գավառի գլխավոր շուկայում օդ է բարձրացել եռանիվ մոտոցիկլը: Մամուլի խոսնակ Ջիլանի Ֆարհադի խոսքով՝ զոհերի թվում կա 2 զինվորական: Վիրավորների մեջ կան կանայք եւ երեխաներ:
Պայթյունը հնչել է մզկիթի մոտակայքում, որը սաստիկ տուժել է:
Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



