ՀՀ-ն և ԱՄՆ-ը խորացնում են համագործակցությունը մաքսանենգության դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կաջակցի Հայաստանին միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում» լրացման նա խագծին:
«Լրացումն ուրվագծում է մեխանիզմ ԱՄՆ կառավարության կողմից միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման և տեխնիկական միջուկային փորձաքննության դրույթների օժանդակության համար՝ նպատակ ունենալով աջակցել միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հետաքննություններին»,- գործադիրի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



