Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կատարյալ զույգերն ըստ կենդանակերպի նշանի

ԼԱՅՖ

Ջրհոս

Ջրհոսներին անհրաժեշտ է անընդմեջ մտավոր աշխատանք, այլապես սկսում են ձանձրանալ: Նրանք շատ անկախ են, իսկ ուժերը վերականգնելու համար իրենց բավարար ժամանակ է անհրաժեշտ: Սա բավականին մարդամոտ և մարդասեր լինելու նշան է, որի ներկայացուցիչները սիրում են և միշտ պատրաստ են օգնել ուրիշներին: Ջրհոսները հեռատես են և խելամիտ, օժտված են ռազմավարական մտածողությամբ: Իրենց կողքին պետք է լինի այն մեկը, ով կխթանի իրենց մտավոր աշխատանքը և հետաքրքիր զրուցակից կլինի: Ջրհոսները փնտրում են ազնիվ, մարդամոտ, ստեղծագործ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Երկվորյակներ և Կշեռքներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Առյուծ, Ձկներ

Ձկներ

Այս նշանի տակ ծնված բոլոր մարդիկ շատ ստեղծարար են և զգայուն: Նրանք կարեկցող են և լավ ինտուիցիա ունեն: Շատ ընկերասեր են և սիրում են նոր ծանոթություններ: Հաճախ պատրաստ են հասնել օգնության՝ առանց ինչ-որ բան ակնկալելու: Հարաբերություններում նրանց խորը էմոցիոնալ կապ է անհրաժեշտ: Հավատարիմ և հոգատար են և ակնկալում են փոխադարձ հարգանք ու բարություն:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խեցգետին, Կարիճ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կույս

Խոյ

Ռազմատենչ Խոյը չի վախենում որևէ խոչընդոտներից և արգելքներից: Նրանք սովոր են սկզբում գործել, իսկ հետո արդեն մտածել և ընտրություն անել: Էությամբ կրքոտ, ինքնավստահ և նպատակասլաց Խոյերը պատրաստ են ցույց տալ իրենց քաջությունը ցանկացած պահի: Նրանց անընդհատ մրցակցություն և արագություն է անհրաժեշտ: Հարաբերություններում փնտրում են անմիջականություն և բուռն զգացողություններ, փոխարենը պատրաստ են քնքշութուն և սեր պարգևել սիրելիին: Խոյերին անհրաժեշտ է իրենց նման կրքոտ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Առյուծ, Աղեղնավոր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կշեռք

Ցուլ

Այս մարդիկ հավասարակշռված, պրակտիկ և  հուսալի են, որոնք չեն սիրում ճանապարհի կեսից թողնել սկսած գործը: Նրանց մի փոքր համառ կարող են լինել, սակայն ունակ են լսել ուրիշներին: Ցուլերը հարաբերություններում հավատարիմ են, ռոմանտիկ և զգայուն: Փնտրում են ազնիվ, վստահելի և համբերատար զուգընկերոջը, որը կգնահատի իրենց աշխատասիրությունն ու վստահելիությունը: Ցուլերը սակավախոս են, սակայն մեծ սիրտ ունեն: Նրանց անհրաժեշտ է այնպիսի մարդ, որը միշտ իրենց կողքին կլինի՝ անկախ ամենից:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Կույս, Այծեղջյուր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Կարիճ

Երկվորյակներ

Շատ անկանխատեսելի և բարդ նշան է, որովհետև երբեք չգիտես՝ նրանց բազմակողմանի անձի որ մասը կարտահայտվի այս կամ այն ժամանակ: Երվորյակները մարդամոտ և ընկերասեր նշան են համարվում՝ թեև երբեմն կարող են մոլորվել սեփական մտքերի մեջ, ինչի պատճառով էլ ժամանակ առ ժամանակ շատ լուրջ և փակ են դառնում: Հարաբերություններում փնտրում են կիրք և զգացմունքներ: Իրենց անհրաժեշտ է ոգեշնչող անձնավորություն:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Կշեռք, Ջրհոս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Աղեղնավոր

Խեցգետին

Խեցգետինները կարող են բարդ թվալ, սակայն ամուր վահանի տակ թաքցնում են հարուստ ներաշխարհը: Զգայուն են, ազդակային, կրեատիվ, օժտված են վառ երևակայությամբ: Էությամբ շատ հոգատար են և միշտ հոգ են տանում իրենց ընկերների և մտերիմների մասին: Հավատարիմ են և նույնն էլ պահանջում են զուգընկերոջից: Իրենց անհրաժեշտ է համբերատար և հոգատար անձնավորություն:

Լավագույն ընդհանում համատեղելիությունը՝ Կարիճ, Ձկներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Այծեղջյուր

Առյուծ

Առյուծները էությամբ առաջնորդներ են, որոնք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանք պատրաստակամ են, ընկերասեր, կենսուրախ, կրքոտ և նպատակին հասնելու համար իրենց ոչինչ չի կարող խանգարել: Այս մարդիկ շատ պարզ են և ճշտախոս: Նրանց հարկավոր է իրենց նման հավակնոտ զուգընկեր, որն օժտված է հումորի զգացումով և լավատեսությամբ է նայում կյանքին:

Լավագույն ընդհանուր համատեղելիություն՝ Խոյ, Աղեղնավոր
Լավագույն համատեղելիություն հարաբերություններում՝ Ջրհոս

Կույս

Կույսերը բնությունից աշխատասեր են ու պրակտիկ, հակված են մանրակրկիտ վերլուծել իրադարձությունները և մանրամասները: Նրանք սովոր են շատ մտածել և մանրամասն վերլուծել սեփական խնդիրները և դրանց լուծումները: Հարաբերություններում հավատարիմ են: Նրանց անհրաժեշտ է իմանալ, որ իրենք կարևոր են զուգընկերոջ համար: Կույսերը չեն արտահայտում իրենց զգացմունքները, սակայն ունակ են սիրել ամբողջ հոգով:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Ցուլ, Այծեղջյուր
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Ձկներ, Կշեռք

Կշեռք

Հայտնի են իրենց մարդասիրությամբ և խաղաղությամբ: Ատում են միայնությունը, սիրում են բովանդակալից շփումը, պաշտում են արվեստն ու գեղեցիկը: Չեն ընդունում անարդարությունն ու անհավասարությունը, այդ պատճառով էլ միշտ պաշտպանում են նրանց, ում նվաստացնում են և ոտնահարում  իրավունքները: Նրանց անհրաժեշտ է իրենց  նման խաղաղասեր և մարդամոտ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Երկվորրյակներ, Ջրհոս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Խոյ

Կարիճ

Կարիճները լավ և հուսալի ընկերներ են, թեև փոքր-ինչ խորհրդավոր են թվում, քանի որ հակված չեն իրենց զգացմունքներն արտահայտելու: Նրանց համբերատար զուգընկեր է հարկավոր, որորհետև Կարիճին ժամանակ է պետք՝ սիրելիին վստահելու համար: Կարիճները փնտրում են ազնիվ և խելացի զուգընկերոջը, որի հետ պատրաստ կլինեն կիսել իրենց բոլոր գաղտնիքները:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խեցգետին, Ձկներ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Ցուլ

Աղեղնավոր

Ազատասեր Աղեղնավորները չեն սիրում, երբ իրենց ասում են՝ ինչ է պետք անել: Նրանք հետաքրքրասեր են, սիրում են շրջագայել, անընդհատ շարժման և կյանքի իմաստը բացահայտելու որոնումների մեջ լինել: Հակված են փիլիսոփայելու և ինքնարտահայտվելու մեծ վարպետներ են: Բավականին ուրախ մարդիկ են, և նրանց անհրաժեշտ է նույնքան ուրախ, անհոգ զուգընկեր:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Խոյ, Առյուծ
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Երկվորյակներ

Այծեղջյուր

Այծեղջյուրները աշխատասեր և նպատակասլաց մարդիկ են: Նրանք լուրջ են  և պատասխանատու, հավատարիմ են աշխատանքային կարգապահությանը և կարիերայում հաճախ են հասնում հաջողությունների։ Համառ են և անկախ, ատում են, երբ իրենց ասում են՝ ինչ է պետք անել: Չեն արտահայտում իրենց զգացմունքները, սակայն հավատարիմ են և մեծահոգի: Այծեղջյուրներին անհրաժեշտ է ազնիվ, զգայուն զուգընկեր, որը զգուշորեն կհարթի իրենց կամակորությունն ու համառությունը:

Լավագույն ընդհանուր համատեղելիությունը՝ Ցուլ, Կույս
Լավագույն համատեղելիությունը հարաբերություններում՝ Խեցգետին

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար