ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ընթրիքի սեղանի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիք են անցկացրել Միջկառավարական խորհրդի օգոստոսի 12-ի նիստից առաջ:
«Հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսության, ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների վիճակը, ինտեգրացիոն փոխգործակցության բարելավման հարցերը եւ առաջիկա նիստի օրակարգը»,- հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետը, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներ Անդրեյ Կոբյակովը, Քարիմ Մասիմովը, Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



