Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օգոստոսի 12-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերի համար օրն արդյունավետ է: Հնարավոր են ծախսեր, վառ տպավորություններ, նոր կամ հավելյալ պարտականություններ: Նշանակալի իրադարձությունների հավանականությունը մեծ է նրանց համար, ովքեր գտնվում են օտար տարածքում, տնից հեռու, ճանապարհին, գործուղման մեջ, ինչպես նաև նրանց համար, ովքեր ծառայում են ինչ-որ գաղափարի կամ համակարգի, զբաղված են բարդ, բայց սիրելի գործով: Ռոմանտիկ զգացմունքներին սպասվում է փորձություն:

Ցուլ

Ցուլերն այսօր կարող են անցնել ճգնաժամի միջով, որը նրանց շատ բան կսովորեցնի: Լուծում կարող է պահանջել խճճված սցենարը՝ կապված ուղևորությունների կամ փոխադրումների, ուսում ստանալու, բժշկական կամ իրավաբանական նրբությունների, մասնագիտական կամ հարկային իրավիճակի, երեխաների շահերի պաշտպանության հետ: Հնարավոր են հանկարծական փոփոխություններ անձնական կյանքում: Աստղերը խորհուրդ են տալիս ընդունել խաղի կանոնները:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր դժվար ընտրության առջև կկանգնեն: Օրվա իրադարձությունները կդիպչեն ձեզ համար առանցքային ոլորտներին: Նշանակալի կարող է դառնալ իրավական, մասնագիտական, տարածքային, գաղափարախոսական հարցը: Հնարավոր է ստիպված լինեք մեծ կոնֆլիկտի ժամանակ անցնել մեկի կողմը: Օրը նախադրյալներ է ստեղծում նաև ճնշման համար, որը կարող է կիրառվել ձեր կամ ձեր ներկայացրած ընկերության վրա:

Խեցգետին

Խեցգետիններին անհանգիստ օր է սպասվում: Կարող են ձնագնդի պես աճել պարտականությունները, հրատապ գործերը, հնարավոր է ինչ-որ բան համաձայնեցնելու անհրաժեշտություն առաջանա: Կարող եք ստիպված լինել շատ աշխատել մարդկանց, գործիքների, ուսումնական նյութերի հետ: Եթե հայտնվել եք անսովոր իրավիճակում, ձեզ կհոգնեցնի տպավորությունների առատությունը, կնյարդայնացնի հստակ կողմնորոշիչների բացակայությունը:

Առյուծ

Առյուծները կարող են նախաձեռնած գործում հաջողության հույս ունենալ, սակայն արժե նախապես համակերպվել որոշ բարդությունների հետ: Ուղիղ ճանապարհի փոխարեն, հանգամանքները կստիպեն առաջ շարժվել ոլորուն և ոչ միշտ հեշտ ճանապարհով, որի վրա հնարավոր են թյուրիմացություններ, բախումներ, հուսահատություններ, բացահայտ կամ քողարկված թակարդներ: Սակայն աստղերը պնդում են, որ դուք անպայման կհասնեք ձեր նպատակին:

Կույս

Կույսերի հետաքրքրությունները կենտրոնացած կլինեն տնային իրավիճակի, ընտանեկան գործերի, անձնական բիզնեսի կամ այլ՝ ոչ պակաս կարևոր ոլորտի վրա: Ամեն դեպքում, առաջադրանքները համալիր կլինեն, կպահանջեն գիտելիքներ, տաղանդ, կապեր, հմայք, վարպետություն: Խճճվածության և քաոսի մթնոլորտում վճռորոշ գործոն կլինի հաջողության նկատմամբ հավատը: Արժե նաև նկատել, որ այսօր բավականին կոնֆլիկտային օր է: Արժե ձեզ արժանապատիվ պահել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի ինտենսիվ շփվել աշխարհի հետ, ցուցաբերել հետաքրքրասիրություն: Հնարավոր է դա հարկադրեն հանգամանքները կամ պարտքը: Հետաքրքրություն կներկայացնեն տեղեկատվական աղբյուրները: Օրը նաև տրամադրում է շարժունության, հնարավոր է գործուղում: Կարող եք շեղվել ժամանակացույցից կամ երթուղուց: Ճանապարհներին հնարավոր են ստուգումներ, խափանումներ, բախումներ, թյուրիմացություններ:

Կարիճ

Կարիճները կարող են հայտնվել անկանխատեսելի իրադարձությունների կենտրոնում, որտեղ անհրաժեշտ կլինի ժամանակին շտկել ուղղությունը: Իրավիճակը կարող է խաղի նրբերանգ ունենալ, բայց իրականում լուրջ լինել: Հնարավոր է նյարդայնություն՝ հատկապես փորձի և համբերության պակասի դեպքում: Հստակ երաշխիքների բացակայության դեպքում գործարքները կարող են սխալական լինել, գնումները՝ անորակ, իսկ ստացած տվյալները՝ կասկածելի:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարևոր է չվատնել էներգիան, չկորցնել հավատը: Չնայած իրավիճակի դժվարությանը՝ աստղերը հուշում են, որ ձեր հնարավորությունները մեծ են: Այս կամ այն ոլորտում նույնիսկ ձևական պարտությունը կարող է արդյունքում դառնալ ձեր անձնական հաղթանակը: Ձեր գլխավոր թշնամին կարող է լինել անհաջողության վախը, իսկ հատկապես՝ անցյալի տհաճ փորձի մասին հիշողությունը: Չարժե լսել նրանց, ովքեր վնասում են ձեր ինքնավստահությանը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների բախտը կբերի միայն բացառիկ դեպքում. կհաջողվի օգտագործել հատուկ նման դեպքերի համար ստեղծված ներքին պաշարները կամ ապահովագրությունը: Հնարավոր է ստիպված լինեք հավատալ հրաշքի, ռիսկի գնալ: Մնացած դեպքերում ավելի լավ է վտանգավոր խաղ չտանել. մեծ է անօգուտ ջանքերի հավանականությունը: Բարդություններ են հնարավոր քրոնիկ հիվանդություններով տառապող կամ բուժման կուրս անցնող Այծեղջյուրների մոտ:

Ջրհոս

Ջրհոսները կարող են բախվել զանազան բարդությունների, սակայն օրվա ընդհանուր կանխատեսումը դրական է: Չնայած խոչընդոտներին՝ հնարավորություն կա ևս մեկ քայլ առաջ կատարելու: Կարող եք դեպի նպատակակետ շարժվել ավելի դանդաղ, քան սովոր եք, կամ ծախսել ավելի շատ միջոցներ, քան նախատեսել էիք: Բարդ իրադարձություններ կարող են տեղի ունենալ ձեր թիմում կամ ոլորտում, որում ձգտում եք կայանալ ստեղծագործական կամ մասնագիտական առումով:

Ձկներ

Ձկները ստիպված կլինեն նորից հարմարվել իրավիճակին, քանզի նպատակներին հասնելու այլ եղանակ ուղղակի չկա: Հնարավոր է ստիպված լինեք մանևրել տարբեր ուղղությունների, ազդեցիկ ուժերի կամ դեմքերի միջև: Բացառված չէ, որ իրավիճակը ստիպի հերթական զոհը մատուցել՝ հանուն ապագա հաջողությունների: Կարևոր է չկորցնել ոգին, չդավաճանել ձեր հիմնական սկզբունքներին, սակայն իմաստ ունի ժամանակավորապես համակերպվել մի շարք սահմանափակումների հետ:

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը