Թրամփը սխալ է համարել ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները սխալ է գործել՝ նեխուժելով Իրաք:
«Մենք չպետք է ներխուժեինք Իրաք: Բայց եթե արդեն հայտնվել էինք այնտեղ, չէր կարելի նրան թողնել այն վիճակում, որում մենք դա արեցինք»,- հեռախոսով ասել է նա Fox News Channel հեռուստաալիքի «Օ՛Ռայլի Ֆակտոր» ծրագրի եթերում:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախագահական ընտրարշավում իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնը «աղետ են դարձել երկրի համար»:
Թրամփը, արծարծելով էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալի թեման, նշել է, որ եթե դա լիներ որեւէ մեկ ուրիշը, այլ ոչ թե Հիլարի Քլինթոնը, ապա մեր երկրում նրան վաղուց բանտ նստեցրած կլինեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



