Ուկրաինացի երգչուհին Լոս Անջելեսում ամուսնացել է լողազգեստով
ՖՈՏՈՈւկրաինական Nikita խմբի նախկին անդամ Յուլյա Բրիչկովսկայան անսովոր խնջույք է կազմակերպել Լոս Անջելեսի լողափին։ Յուլյան ամուսնացել է։ Երգչուհին օվկիանոսի ափին անսովոր հարսանեկան արարողություն է կազմակերպել։

Ուկրաինուհին իր Instagram–ում հրապարակել է հարսանեկան լուսանկարներ, որոնցում նրա հագին միայն հարսի քողն է ու բաց բիկինի։

Որոշ լուսանկարներում նրա հագին կարճ սպիտակ զգեստ է։ Սակայն շոգ կլիման, ըստ երեւույթին, իրենն ասել է, եւ երգչուհին հանել է այն՝ շարունակելով հարսանիքը միայն լողազգեստով։

Մասնավոր երեկույթին ներկա էին միայն նորապսակների հարազատներն ու մտերիմ ընկերները։

Երգչուհի եւ մոդել Յուլյա Բրիչկովսկայի ամուսինը լուսանկարիչ Իգոր Նագորնովն է, որն ապրում եւ աշխատում է Լոս Անջելեսում։
Աղբյուրը՝ Dni
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



