ՄԱԿ-ը կուսումնասիրի Հալեպում քիմիական զենքի կիրառման վկայությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի մասնագետներն սկսել են Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված շրջաններում թունավոր գազերի հնարավոր կիրառման հետաքննությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օգոստոսի 11-ին դա հավաստել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան: «Այն բանի վկայությունները, որ քիմիական գրոհ Է տեղի ունեցել, ավելի քան բավարար են»,- հայտարարել Է նա լրագրողներին: Նրա խոսքով՝ եթե հաջողվի դա ապացուցել, ապա կարելի Է խոսել ռազմական հանցագործության մասին:
Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետեւանքով զոհվել Է չորս մարդ:
Սիրիացի բժիշկների խոսքով՝ տուժածների թվում շատ են տարեց մարդիկ ու երեխաները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



