Բրիտանիան պլանավորում Է «ճպուռ-անօդաչուներ» օգտագործել հետախուզության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Թագավորության բանակը պլանավորում Է սպառազինությունը համալրել փոքրաչափ անօդաչու թռչող ապարատներով, որոնց նախատիպ են դարձել ճպուռները, սարքերը կօգտագործվեն հետախուզության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph հրատարակությանը:
Թերթի տվյալներով՝ Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Միկրոֆոններով եւ տեսախցիկներով հանդերձված սարքերն օդում մնում են թիակների շարժման շնորհիվ, որը հիշեցնում Է ճպուռի թեւերի տատանումները: Փոքրաչափ անօդաչուները կօգտագործվեն քաղաքային միջավայրի պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



