Իրաքում ոչնչացվել է նավթային գործարքների համար պատասխանատու ԻՊ առաջնորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը պատասխանատու էր նավթային գործարքների համար։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ էդրիան Ռանքին Հելոուեյին։
Սամի Ջասիմ ալ Ջաբուրին, որը հայտնի էր որպես Հաջի Համադ, իր օգնականների սպանվել էր Իրաքի քրդերի եւ ԱՄՆ հատուկ ջոկատայինների համատեղ գործողության ժամանակ։ Գրոհայիններին սպանել էին օգոստոսի 11-ին Էլ Կաիմ քաղաքի մոտակայքում։
ԻՊ զավթած տարածքներում նավթից եւ գազից ստացված եկամուտները կազմում էին գրոհայինների դրամական եկամուտների կեսը։ 2015–ին իսլամիստների եկամուտները կրճատվել էին մեկ երրորդով՝ կազմելով օրական 21 հազար բարել։ Դա պայմանավորված է ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքների կրճատմամբ, հայտնում է Lenta–ն։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



