«Մոտ ու հեռու, իմ Հայաստան». Վահե Թիլբյանը նորություն ունի
ԼԱՅՖ«Մոտ ու հեռու, իմ Հայաստան»` այսպես է կոչվում Վահե Թիլբյանի նոր երգը, որը երգիչը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին.
«Երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը: Երգը հայերեն է, բնականաբար այն Հայաստանի մասին է` ներկայացնում է Հայաստանը սփյուռքահայի աչքերով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ին ներկայացրած երգիչը:
Վահեի խոսքով` իր նոր աշխատանքը երաժշտասերների համար հասանելի կլինի կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին:
«Աշխատում ենք նաեւ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ուղղությամբ: Հուսով եմ` ամեն ինչ կստացվի»,-նշեց երգիչը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարը` Վահե Թիլբյանի Facebook-ի էջից
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



