Թաիլանդի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել։ Հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, առնվազն 27-ը վիրավորվել են։ Հարվածի տակ են հայտնվել այնպիսի խոշոր տուրիստական կենտրոններ, ինչպիսիք են Փհուքեթը, Հուահինը, ինչպես նաեւ Թրանգ, Սուրաթհանի, Փհանգնգա, Չումփհոն նահանգները։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հուահին կուրորտային քաղաքում, որտեղ զոհվել է 2 մարդ, ավելի քան 20–ը վիրավորվել են, այդ թվում՝ 10 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Քաղաքի տարածքում ուժայինները մի քանի չպայթած սարք են հայտնաբերել։
Փհուքեթ կղզում օգոստոսի 12-ին երեք պայթյուն է հնչել։ Դրանցից մեկը՝ ոստիկանության շենքի մոտ, երկրորդը՝ լողափի գոտուց ոչ հեռու, իսկ երրորդը՝ Coconut Village հյուրանոցի մոտ։ Եվս 2 պայթուցիկ վնասազերծել են սակրավորները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



