Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գերմանացի դիվանագետը Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի մեղսակցության գիտակցում է համարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի հայ համայնքի պատվիրակությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում հանդիպում է ունեցել ՌԴ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցների հետ: Հանդիպմանը մասնակցել են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Նավոյանը, Էդիկ Դանիելյանը և Ռոբերտ Աբաղյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել  նաև դեսպանության քաղաքական բաժնի խորհրդական Ուտե Կատչ-Էգլին:

Հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանություն են այցելել ի նշան երախտագիտության Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Պատվիրակության անունից Յուրի Նավոյանը Բունդեսթագի բանաձևը գնահատել է իբրև ցեղասպանության հանցագործության և ժխտողականության դեմ պայքարի կարևոր քայլ, միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչման առանձնահատկությունն այն է, որ այդ երկիրը Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր: Այս քայլով Գերմանիան դրական օրինակ է հանդիսանում Թուրքիայի համար: Մյուս օրինակն էլ այն է, որ Գերմանիան ժամանակին կարողացել է վերանայել իր պատմությունը, ճանաչել է հրեաների ցեղասպանությունը և հատուցում է դրա համար:

Հայ համայնքի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Բունդեսթագի բանաձևը կոչ է անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և այդ ճանապարհով հարաբերություններ հաստատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Հայ պատվիրակները անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբերջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում խաղաղության և կայունության պահպանման ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցության գործընթացին: Այդ իմաստով հիշատակվել են նաև Գերմանիայի` իրբրև ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ջանքերը և այս ամռանը Գերմանիայի արտգործնախարարի այցը տարածաշրջան: Ընդգծվել է, որ այցի ժամանակ արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչը իրավիճակը անմիջականորեն և ամբողջությամբ պատկերացնելու հնարավորություն է տալիս:

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցները հայ համայնքի պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել այցի համար: Նա նշել է, որ Բունդեսթագի բանաձևին նախորդել են երկար ու թեժ քննարկումներ գերմանական քաղաքական կուսակցությունների միջև, ինչը ի վերջո հանգեցրել է ընդհանուր համաձայնության: Գերմանացի դիվանագետը բանաձևի ընդունումը գնահատել է իբրև Գերմանիայի մեղսակցության գիտակցում, ընդգծել, որ իր երկիրը պատմությանը բաց նայելու կողմնակից է և նույն կերպ վարվելու կոչ է անում Թուրքիային: Չպետք է տաբու լինի որևէ հարցի նկատմա մբ, իրենք խրախուսելու են Թուրքիայի հասարակությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներին, իսկ դա միայն կնպաստի ժողովուրդների հաշտությանը:

Նա ավելացրել է, որ  ԵԱՀԿ նախագահող երկիր Գերմանիան շարունակելու է ջանքեր գործադրել Մինսկի խմբի ձևաչափով բացառապես խաղաղ միջոցներով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար: Գերմանացի դիվանագետի խնդրանքով Յուրի Նավոյանը` որպես Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համառուսաստանյան հանձնաժողովի համակարգող, ներկայացարել է ցեղասպանության թեմայով Ռուսաստանում իրականացվող ծրագրերը: Նա նաև անդրադարձել է ցեղասպանության հանցագործության կանխարգալմանն ուղղված այն աշխատանքներին, որը տանում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում: Այդ իմաստով և համահայկական միասնականության ապահովման համար նա ընդգծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պետական հանձնաժողովի գործունեության նշանակությունը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև հայ-գերմանական հարաբերությունների,  մի շարք ծրագրերի մասին:

Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը