ԵԱՏՄ-ի տարածքում մուշտակների մակնշումը դառնում Է պարտադիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հատուկ չիպերով մորթեղենի մակնշումը (RFID) օգոստոսի 12-ից դառնում Է պարտադիր:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել Է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել Է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:
Այժմ Միության երկրներում բնական մորթուց չմակնշված հագուստի, հագուստի պարագաների եւ մորթեղենի ձեռքբերումը, պահումը, օգտագործումը, փոխադրումը եւ վաճառքն արգելվում են:
Մուշտակների մակնշումը փորձնական ծրագիր Է ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշման միասնական համակարգի ստեղծման շրջանակներում:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



