Թուրքիան հեղաշրջման փորձից հետո հետ է կանչել 32 դիվանագետների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման փորձից հետո հետ են կանչել 32 դիվանագետների։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters–ը։
Չավուշօղլուն հավելել է, որ դրական ազդակներ է ստացել ԱՄՆ–ից այնտեղ բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման դիմումի կապակցությամբ, որին Անկարան համարում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը փախել է Ռուսաստան հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքների պատճառով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



